Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին

Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին
15.11.2012 | 17:01

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը համատեղ կազմակերպում են ժամանակավոր ցուցահանդես և համերգ` նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի 80-ամյակին:

Համերգին մասնակցում են` Անահիտ Ներսիսյանը, Արտաշես Մկրտչյանը, Արևիկ Իվանյանը, Էմանուել Ներսիսյանը, Միքայել Նավասարդյանը, Վահե Դանիելյանը, Հռիփսիմե Աղակարյանը:
Բացման խոսքով հանդես կգա արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը:
Մեդեա Աբրահամյանը կրթություն է ստացել Մոսկվայում՝ ավարտելով ականավոր երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: Ելույթներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Արգենտինայում և այլուր: Նրա ստեղծագործական կյանքում մեծ տեղ է գրավում մանկավարժական գործունեությունը. դասախոսել է Երևանի պետական կոնսերվատորիայում, Չայկովսկու անվան դպրոցում: Նրա սաներից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են և համերգային գործունեություն են ծավալում տարբեր երկրներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ